Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
06.03.2024 11:43
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին բաժին է ներկայացել 27-ամյա Վլադիսլավ Ա.-ն: Նա փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: