Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ին, Նոր Խարբերդի տներից մեկից բերման է ենթարկվել 1978 թ ծնված Գարիկ Պ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
