Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
21.03.2023 11:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչ Հ.-ն, որը հունվարի 11-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանության կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: