Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 03.25-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել Կանադայի քաղաքացի 35-ամյա Պետր Վ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 12-ից Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					