Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
21.12.2022 12:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա Վահագն Գ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: