Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ալավերդիում
21.12.2022 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Արեն Ա.-ին, որը դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: