Հետախուզվողները հայտնաբերվել և ներկայացվել են պրոբացիայի ծառայություն
ՆԳՆոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Սոֆիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա Նարեկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
***
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Լյուդվիգ Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: