Խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
20.05.2024 10:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մայիսի 17-ին Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 29-ամյա Վազգեն Ք.-ին։ Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: