Հետախուզվողները հայտնաբերվել և ներկայացվել են դատարան
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով հետախուզվող 57-ամյա Կարինե Վ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Մասիս քաղաքի զբոսայգիներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Արման Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: