Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին
22.07.2021 14:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Սահակ Ա.-ն, որը մայիսի 27-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Սահակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: