Կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
21.02.2024 14:33
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները փետրվարի 20-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 53-ամյա Արմեն Խ.-ին, որը որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 469-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: