Օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան
22.11.2021 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը նոյեմբերի 20-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 22-ամյա Տիգրան Տ.-ին, որը հուլիսի 27-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Տիգրան Տ.-ն փոխանցվել է Տաշիրի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: