Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին, ժամը 01.35-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Նոր Նորքի բաժին է ներկայացվել 36-ամյա Հարություն Ք.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					