ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Մոսկվա քաղաքում գործուղման մեջ գտնվող ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել 44-ամյա Սամվել Մ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 326-րդ (Պաշտոնական փաստաթղթեր կամ պետական պարգևներ ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Հունվարի 21-ին նա Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան և ներկայացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: