Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
23.01.2023 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 21-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա Արմեն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: