Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոյեմբերյանում
23.01.2023 11:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին Նոյեմբերյան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է ներկայացվել 37-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: