Հետախուզվում էր ՌԴ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
23.01.2023 11:47
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա Ռուստամ Ս.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 16-ից ՌԴ Լիպեցկի մարզի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: