35-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին Ավանեսովի փակուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 35-ամյա Գևորգ Մ.-ն, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրեռնսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					