ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նույն հոդվածով երկու հետախուզվողի են հայտնաբերել Արաբկիրի ոստիկանները

Նույն հոդվածով երկու հետախուզվողի են հայտնաբերել Արաբկիրի ոստիկանները

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին, ժամը 14-ին, Թոթովենցի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 1957 թ. ծնված մի տղամարդ, որն օգոստոսի 23-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի նույն հոդվածի մեղադրանքով ևս մեկ հետախուզվողի: Օգոստոսի 24-ին, ժամը 14-ին, նա հայտնաբերվել է Ազատության պողոտայում և տեղափոխվել բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: