Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի օդանավակայանում
 
                                            Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տարել 43-ամյա Գարիկ Հ.-ին: Նա ապրիլի 18-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 419-րդ, 215-րդ և 132-րդ հոդվածների մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					