Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 01.40-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 28-ամյա Իոն Բ.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 22-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի 4-րդ մասի (Հարբած վիճակում մեքենա վարելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					