Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
27.01.2023 10:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 29-ամյա Նորայր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: