Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
27.02.2023 11:41
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Նոր Նորքի բաժին է ներկայացել 43-ամյա Արամ Թ.-ն: Նա 2022 թ. ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: