Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
27.03.2023 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 54-ամյա Գելա Մ.-ն: Նա 2000 թ. հունվարի 24-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Անօրինական զենք, զինամթերք պահելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: