ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հերթական հետախուզվողին. նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 25-ին հայտնաբերել են հերթական հետախուզվողին։ Նրանք օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան առանձնապես խոշոր չափերի խարդախության և շորթման մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։ Գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ։  Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 41-ամյա մի տղամարդ, որը հաշվառված է մայրաքաղաքում։ Նա հետախուզվում էր սեպտեմբերի 12-ից՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: