Հետախուզվող երիտասարդները հայտնաբերվեցին Էրեբունու փողոցում
27.10.2023 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ԱԱԾ ԵՔՎ աշխատակիցների հետ, հոկտեմբերի 26-ին Էրեբունու փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 19-ամյա Մանվել Պ.-ին և 18-ամյա Վալերի Գ.-ին: Նրանք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: