Հետախուզվում էր շորթման մեղադրանքով
28.03.2023 14:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 27-ին Երևանի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա Հովհաննես Ղ.-ին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: