Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
28.03.2023 14:31
Հետախուզվողի հայտնաբերում

Մարտի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Շանթ Հ.-ն, որը հունվարի 3-ից ծեծի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: