Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 27-ին բաժին է ներկայացել 31-ամյա Գուրգեն Խ.-ն, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
