Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
28.12.2022 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 30-ամյա Արմեն Տ.-ին: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: