Հետախուզվողը ներկայացվեց դատարան
28.12.2023 12:57
Հետախուզվողի հայտնաբերում

Մալաթիայի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 27-ին, ժամը 16-ին, Իսակովի պողոտայի մի բնակարանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով հետախուզվող 25-ամյա երիտասարդը, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նույն օրը նա ներկայացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: