Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն
29.07.2021 11:15
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 28-ին Մաշտոցի բաժին է ներկայացել Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 51-ամյա Արմեն Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: