Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվեց Նալբանդյան փողոցում
29.08.2022 10:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Մոսթաֆա Ռ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: