ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

Հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Վրաստանի մայրաքաղաքից Հայաստան է տեղափոխել 1995 թ. ծնված Գոռ Խ.-ին: 2019 թ. օգոստոսի 12-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար, խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: