Բերման ենթարկված տղամարդը նաև հետախուզման մեջ էր
30.01.2023 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 63-ամյա Լյովա Մ.-ն: Բաժնում պարզվել է, որ նա 2021 թ. փետրվարի 17-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: