Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Այնթապ գյուղում
 
                                            Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Արարատի մարզի Այնթապ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և Մարտունու բաժին է տեղափոխվել 44-ամյա Միշա Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					