Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի շնորհիվ
30.01.2023 11:53
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 27-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Գուգարքի բաժին է ներկայացել 51-ամյա Սվետլանա Ա.-ն: Նա 2020 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: