ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը բերվեց «Զվարթնոցի» գծային բաժին

Հետախուզվողը բերվեց «Զվարթնոցի» գծային բաժին

Օգոստոսի 29-ին, ժամը 5.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են բերել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Գեղամ Հ.-ին: 2022 թ. հուլիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, որը անզգուշությամբ լուրջ վնաս է հասցրել մարդու առողջությանը)`առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել են հետախուզումը նախաձեռնողն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: