Հետախուզվողը Տաշիրում հայտնաբերվել և կալանավորվել է
07.02.2024 14:22
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Տաշիրի Պուշկինի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Արմեն Ա.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 534-րդ հոդվածի (Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: