Եղեգնաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմավիրում
31.01.2023 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 30-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 52-ամյա Վարանցով Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 178-րդ (Խարդախությունը) և 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: