Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
14.03.2024 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 13-ին Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Համբարձում Գ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: