Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Փետրվարի 20-ին, ժամը 4.00-ին, ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 39-ամյա Պետրո Ժ.-ն: Նա 2018 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ համանման նյութերի ապօրինի արտադրության, իրացման և անօրինական տեղափոխման մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: