Հետախուզվողը ՌԴ-ից վերադարձել և ներկայացել է ոստիկանություն
05.03.2024 12:56
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին ՌԴ-ից վերադարձել և Ապարանի բաժնի ոստիկաններին է ներկայացել 31-ամյա Կարեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: