Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում
15.03.2024 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Արմեն Բ.-ն: Նա ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: