ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան

Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան

ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 26-ամյա Նարեկ Պ.-ն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: