Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն և կալանավորվեց
09.02.2024 11:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին է ներկայացել 34-ամյա Հովհաննես Կ.-ն: Նա Նա 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: