Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
11.03.2024 14:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 27-ամյա Դավիթ Գ.-ն: Նա 2023 թ. հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: