Հետախուզվողը Գառնիում հայտնաբերվել և ներկայացվել է պրոբացիայի ծառայություն
12.02.2024 09:36
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Գառնի գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխվել 52-ամյա Հարություն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: