Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները մարտի 17-ին Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 49-ամյա Էրիկ Օ.-ին, որը մարտի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: