Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
02.12.2021 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքից բերման է ենթարկվել 26-ամյա Կարեն Հ.-ն, որը հուլիսի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարեն Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: